Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵԽՆԻԿԱ՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ

18.10.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից գյուղտեխնիկա է բաժանվել Սյունիքի Տաթև, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Գորիս համայնքներին։

Ընդհանուր 26 կտոր գյուղտեխնիկան (մինի տրակտոր, ինքնագնաց խոտհնձիչ, բազմաֆունկցիոնալ մոտոբլոկ՝ հողի մշակման համար, բազմաֆունկցիոնալ մոտոբլոկ՝ կարտոֆիլացանով) կօգտագործվի այն գյուղական բնակավայրերում, որոնց համար նախատեսված է՝ ըստ մարզպետի աշխատակազմի կողմից նախապես գնահատված կարիքների։
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագիրն ուղղված է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը՝ օգնելու տնտեսապես ինտեգրվել տեղական համայնքներին՝ միաժամանակ նպաստելով այդ
համայնքների զարգացմանը։
Գյուղտեխնիկայի բաշխման աշխատանքներին մասնակցել են Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանն ու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, համայնքապետարանները։
Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի
բնակչության, փախստականների և
միգրացիայի բյուրոյի կողմից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 14:34:08