Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԱՆԻՆ՝ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
22.10.2024
Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ:
- Դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում պատվավոր 3-րդ տեղը զբաղեցրել է Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտ Նարեկ Իսավերդյանը՝ ստանալով 300 հազար դրամ։
- Կապանի թիվ 9 ավագ դպրոցի ևս մեկ սան՝ Միլենա Հովհաննիսյանը, զբաղեցնելով 5-դ տեղը, ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ ստանալով 50 000 դրամ։
- Առանձին գործող աթլետների պայքարում կանանց մեջ ևս մեկ կապանցի՝ արդեն ուսանող աթլետ Լիանա Մարտիրոսյանը նույնպես ընդգրկվել է ուժեղագույնների տասնյակում, նվաճել 4-րդ տեղն ու ստացել 100 հազար դրամ։
——————————————————————————
Մրցաշարի պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։