Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ
25.10.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։
Նրանց հետ քննարկվել են մարզում Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված աջակցության ծրագիրը, որն ընթացիկ տարում ունի երեք բաղադրիչ։
Առաջին բաղադրիչով 26 կտոր գյուղտեխնիկա է տրամադրվել սահմանամերձ գյուղական բնակավայրերին։
Հաջորդ բաղադրիչով կացարանների (28 բնակարան ու տուն) նորոգման նպատակով շինանյութ է տրամադրվել ԼՂ-ից տեղահանված ու Սյունիքի համայնքներում հաստատված քաղաքացիներին։
Ծրագրի ևս մեկ բաղադրիչով կենցաղային տեխնիկա է հատկացվել ԼՂ-ից տեղահանված ու մարզում բնակվող ընտանիքներին։
Հանդիպման ընթացքում Նվարդ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իրականացվող ծրագրի համար ու կարևորել այն, ինչպես նաև հետագա համագործակցության հարցեր քննարկել։