Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԻՍԻԱՆԻ ԹԻՄԵՐԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
12.11.2024

Ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:
Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Շամբի (Սիսիան համայնք) միջնակարգ դպրոցի թիմը՝ նվաճելով առաջին հորիզոնականը։։
Իսկ աղջիկների պայքարում Սիսիանի ավագ դպրոցի թիմը զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը։
1-3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով և գավաթներով, մարզիկները՝ հավաստագրերով և մեդալներով: