Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
14.11.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
ՄԻՊ-ը մարզպետին ներկայացրել է այն խնդիրները, որ իր մանդատի շրջանակում արձանագրվել են մարզ հերթական այցի ու հանդիպումների ժամանակ։
Քննարկվել են տարբեր ոլորտներում առկա հարցերը, որոնցով քաղաքացիները դիմում եմ և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք լուծելի են ՄԻՊ կառույցի աշխատանքի շրջանակում։
Մասնավորապես անդրադարձ է եղել պետական կառույցների մարզային աշխատանքին առնչվող խնդիրներին, տարբեր ծառայությունների հասանելիությանը, ինչպես նաև խնամքի, կրթական, առողջապահական հաստատություններում ուսումնասիրություններին։
Անահիտ Մինասյանը խոստացավ հանդիպման ընթացքում հնչեցված հարցերը քննարկել պետական համապատասխան կառույցների հետ, նաև հաշվի առնել դրանք իրավական փոփոխությունների նախաձեռնությունների ժամանակ։
Կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց հետևողական ու կառուցողական մշտական փոխգործակցության, տեղեկատվության փոխանակման, երկու կողմերից միմյանց ներկայացվող ահազանգերին արագ արձագանքելու համար։
Անահիտ Մանասյանը նշեց, որ Սյունիքի մարզպետի աշխատակազմն իրենց հետ արմենաարդյունավետ համագործակցող պետական կառույցներից մեկն է։