Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
21․11․ 2024թ․ ՖՐԱՆՍԻԱ՝ ԼԻՈՆ
21.11.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև փոխգործակցության արդյունքում և երկու կողմի նախաձեռնությամբ համագործակցության պայմանագիր կնքեցին ու քույր քաղաքներ դարձան․
-
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Պույ-ան-Վըլե քաղաքը,
-
ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Մորնան քաղաքը,
-
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Բրոն քաղաքը,
-
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Սեն Շամոն քաղաքը։
Նաև համագործակցության պայմանագիր կնքեցին ու արդեն հիմնված քույր քաղաքների հարաբերությունները վերահաստատեցին․
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Վիեն քաղաքը,
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Մոնտելիմար քաղաքը։
—————————————————————————————————
Ի լրումն Սյունիքի մարզի համայնքների ու Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի քաղաքների միջև կնքված հուշագրերի՝ ստորագրվել է նաև ՕՌԱ ռեգիոնի և Սյունիքի մարզի քույր քաղաքների ցանցի ստեղծման մասին խարտիան՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու ՕՌԱ ռեգիոնալ խորհրդի հովանու ներքո: