Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ - ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ․ առավել տեսանելի, շոշափելի ու կոնկրետ պայմանավորվածություններ

27.11.2024

 Անցած շաբաթ կայացավ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոն Սյունիքի մարզի պատվիրակության այցը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։

Այցի օրակարգը հագեցած էր տնտեսական, քաղաքական, ապակենտրոնացված համագործակցության և մշակութային մի շարք բաղադրիչներով, որին մասնակցում էին նաև երկու կողմերի կառավարության անդամներ, մարզերի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ։
Միջոցառումների ընթացքում
երկու կողմի նախաձեռնությամբ համագործակցության պայմանագիր կնքեցին ու քույր քաղաքներ դարձան․
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Պույ-ան-Վըլե քաղաքը,

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Մորնան քաղաքը,
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Բրոն քաղաքը,

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Սեն Շամոն քաղաքը։
աև համագործակցության պայմանագիր կնքեցին ու արդեն հիմնված քույր քաղաքների հարաբերությունները վերահաստատեցին․
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Վիեն քաղաքը,
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Մոնտելիմար քաղաքը։
Ավելի վաղ քույր քաղաքներ էին դարձել Սյունիքի Կապան ու ՕՌԱ-ի Սենտ էտիեն քաղաքները։
Սյունիքի ու ՕՌԱ-ի համայնքները կհամագործակցեն ֆրանկոֆոնիայի ու ֆրանսերենի ուսուցման զարգացման, կրթության ու երիտասարդության ոլորտում փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների, գյուղանտեսության զարգացման, զբոսաշրջության զարգացման շրջանակում փոխանակումների, ինստիտուցիոնալ ու մշակութային փոխանակումների, առողջապահական ոլոտներում, նաև՝ այլ բնագավառներում, որոնք կհստակեցվեն լրացուցիչ։
Իսկ Սյունիքի մարզի ղեկավարությունն արդեն ՕՌԱ ռեգիոնի ղեկավարության հետ մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ կոնկրետացրեց մարզերի միջև հուշագրի շրջանակում աշխատանքները խորացնելու ուղղությամբ։
------------------------------------------------------
Հանդիպումները, քննարկումները, կլոր սեղաններն ու համայնքների միջև հուշագրերի կնքումը իրականություն են դարձել «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքի շրջանակում։
Նոյեմբերի 20-23-ը կայացած այցի ընթացքում հայկական կողմը հյուրընկելվել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, այցելել Լիոնի Ֆուրվիերի մայր տաճար, պաշտոնական ընթրիքի մասնակցել ՕՌԱ-ի ղեկավարության հետ։
Սյունիքի մարզի պատվիրակության ու ՕՌԱ ռեգիոնի ղեկավարության մասնակցությամբ կայացել է «Մեկ քաղաք` մեկ համագործակցություն» ծրագրի աշխատանքային կոմիտեի նիստը։
Կազմակերպվել է նաև «Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական հնարավորություններ՝ էներգետիկայի ոլորտում» խորագրով համաժողով։
Կայացել են պաշտոնական հանդիպումներ, հնչել քաղաքական հայտարարություններ երկու կողմի պաշտոնյաների կողմից։
Տեղի է ունեցել «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրով մեծ համաժողովը, որն ունեցել է շուրջ 400 մասնակից ու երկու կողմերի պաշտոնյաներից՝ բանախոսներ։
Ի դեպ, այս համաժողովն ու քույր քաղաքների հուշագրերի կնքման պաշտոնական արարողությունը եզրափակվել է մշակութային անդրադարձով՝ ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի կատարումներով։
---------------------------------------------------------------
Միջոցառումները կազմակերպվել էին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, ռեգիոնիալ խորհրդի աջակցությամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Լիոնում գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին Սյունիքում՝ Տաթևի վանական համալիրում, համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու ՕՌԱ-ի այն ժամանակվա նահանգապետ Լորան Վոքիեի կողմից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16