Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ՊՀԾ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
28.11.2024
Սյունիքի մարզպետի խորհրդականներ Նվարդ Հարությունյանն ու Կարեն Բալյանն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուին և կազմակերպության այլ ներկայացուցիչների։
Հանդիպման ընթացքում տիկին Սկաուն ներկայացրել է կազմակերպության կողմից Սյունիքում իրականացված, այս պահին ընթացող ու առաջիկա ծրագրերը։
Մարզպետի աշխատակազմի անդամների հետ հյուրերը քննարկել են նաև ծրագրերի իրագործման ընթացքում հանդիպող որոշ խնդիրներ։
ՄԱԿ-ի ՊՀԾ-ն ակտիվորեն ծրագրեր է իրականացնում մարզի գրեթե բոլոր համայնքներում ու շեշտադրում հատկապես սահմանային բնակավայրերի խնդիրների լուծումը։ Ծրագրային հիմնական ուղղությունները միտված են Սյունիքում էներգետիկ, պարենային, ջրային անվտանգության ապահովմանը։
Մարզպետի խորհրդականները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը` մարզում կատարվող աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ և տեսանելի արդյունքներով համագործակցության համար։
Նրանք հավելել են նաև, որ հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրները հնարավորինս արագ ու համատեղ ուժերով լուծում կստանան՝ ծրագրերի ավարտն ու բնակիչների կյանքի որակի վրա դրական ազդեցությունն ապահովելու համար։