Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓՈԽԱՆՑՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՄԱՍԸ

30.11.2024

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը նոյեմբերի 29-ին այցելել է Կապանի թիվ 1 ՆՈՒՀ, որտեղ ՀՀ կառավարություն-համայնք համաներդմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով ավարտվում են հիմնանորոգման աշխատանքները։

Ծրագիրը մեկնարկել է 2023-ից, ու այժմ գրեթե ավարտվել են ներքին հարդարման աշխատանքները, բակի ու շրջակա տարածքի բարեկարգումը ևս շուտով կավարտվի։

Այցի նպատակն էր և՛ դիտարկել կատարված աշխատանքների ծավալն ու արդյունքները, և՛ փոխանցել կառավարության միջոցներով ձեռք բերված գույքի մի մասը։

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ նորոգվող մանկապարտեզի համար կահույքի, կենցաղային ու խոհանոցային տեխնիկայի, անհրաժեշտ այլ գույքի համար մարզպետի աշխատակազմին հատկացվել էր 52 մլն 303 հազար դրամ։ Գույքի մնացած մասի մատակարարումը ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ՆՈՒՀ-ի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։

Հավելենք, որ բացի Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ից, կառավարության որոշմամբ

 

17 մլն 572 հազ դրամ է հատկացվել Մեղրի համայնքի Ագարակի մանկապարտեզի Ալվանքի մասնաճյուղի գույքի ձեռք բերման համար, որը նույնպես հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով։
 
Եվս 38 մլն 682 հազար դրամ ուղղվում է Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ի համար գույք ձեռք բերելու նպատակին, որն այժմ նորոգվում է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16