Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ

04.12.2024

 Դեկտեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է «ՍՔԱՅ Նեթ Սյունիք․ սոցիալական ձեռնարկատիրության ֆորում» միջոցառմանը, որը կազմակերպել էր «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության հիմնադրամը՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ համատեղ։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել Սյունիքի մարզում սոցիալական ձեռնարկատիրության խթանման կարևորությանը, ՍՁ ոլորտում երիտասարդների համար առկա հնարավորություններին, ինչպես նաև շփումներ են եղել ՍՁ ոլորտի փորձագետների և ձեռներեցների հետ։
Բացման խոսքով հանդես են եկել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի
գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը։
Ռոբերտ Ղուկասյանը նաև միջոցառման ընթացքում կազմակերպված «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Սյունիքի հզորացման շարժիչ ուժ» պանելային քննարկման խոսնակներից էր։
Մարզպետը հընթացս ներկայացրել է իր անձնական փորձն ու անցած ճանապարհը ևս, որն անմիջականորեն առնչվում էր քննարկվող թեմային։
Միջոցառման ավարտին ներկայացվել են “Empower and Innovate: Design Thinking Strategies for Social Impact" սոցիալական ձեռնարկատիրության ձեռնարկը, ինչպես նաև Սյունիքի ձեռնարկատիրական հաջողությունները։
Միջոցառումն իրականացվել է «ՍՔԱՅ Նեթ. երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության «ԵՄ-ն երիտասարդների համար» նախագծի շրջանակում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-30 12:09:03