Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

09.12.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Գորիսի թիմի ղեկավար Ժերոմ Բանչիերիին ու Կապանի թիմի ղեկավար Յոհան Չիտրեուսին։

Մարզպետը նշել է, որ առաքելության աշխատանքի արդյունավետութունն ու ազդեցությունը շատ մեծ են։
ԵՄ դիտորդական խմբերի ղեկավարները շնորհակալություն են հայտնել գնահատականի համար՝ փաստելով, որ կարևոր է դրական արձագանքներ լսելը։
Պարոն Բանչիերին և Չիտրեուսը խոսել են իրենց մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքների ու մշտադիտարկման ընթացքի մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-04 17:31:34