Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ
17.12.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի այսօր հրավիրած տարեվերջյան խորհրդակցության ընթացքում ամփոփվել է մարզի առողջապահական համակարգի՝ 2024 թվականի աշխատանքը։
Մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենները, մարզպետի տեղակալներն ու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, առողջապահական ոլորտի պատասխանատուները։
Ռոբերտ Ղուկասյանն իր գոհունակությունն է հայտնել բժշկական հաստատությունների՝ անցնող տարվա աշխատանքների վերաբերյալ ու շնորհակալություն հայտնել կատարածի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել ու վերլուծվել են 2024 թվականին առողջապահական կազմակերպությունների գործունեության ցուցանիշները, գրանցած հաջողությունները, ինչպես նաև անդրադարձ է եղել առկա խնդիրներին ու հետագա զարգացման ծրագրերին։
Խորհրդացության ժամանակ արձանագրվեց, որ մարզի բուժհաստատությունները 2024թ․ առաջին 11 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թե՛ պետպատվերով, թե՛ վճարովի ծառայությունների մատուցման ծավալներում աճ են գրանցել, ինչը մարզի բնակչության կողմից տեղում բուժօգնություն ստանալու, մասնագետների հանդեպ վստահության աճի և դիմելիության մեծացման դրական ցուցանիշ է։
Վերոնշյալ աճի ծավալները ընդհանուր հետևյալ պատկերն ունեն․
-Կապանի ԲԿ՝ 12,7 տոկոս,
-Գորիսի ԲԿ՝ 8․7 տոկոս,
-Սիսիանի ԲԿ՝ 11․1 տոկոս,
-Մեղրու ԲԿ՝ 13․7 տոկոս,
-Քաջարանի ԲԿ՝ 12․4 տոկոս,
-Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր՝ 15․8 տոկոս։