Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
17.12.2024
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին։
Քննարկվել է 2024 թվականի՝ այս կազմակերպությունների գործունեությունն ու դրա ընթացքում հանդիպող խնդիրները։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում զրույցի հիմնական թեման հատկապես ներկայիս ձմեռային սեզոնում մարզի գլխավոր մայրուղիների և մյուս ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված հարցերն էին։
Քննարկվեցին անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն՝ ճանապարհները հնարավորինս լավ սպասարկելու, բաց ու երթևեկելի պահելու համար։