Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
19.12.2024
2024 թվականի աշխատանքային տարվա վերջին օրերին Սյունիքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները հաշվետվություններ ու տարեկան աշխատանքի ամփոփումներ են ներկայացնում մարզպետին։
Անցնող շաբաթվա ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը նման հանդիպումներ է ունեցել Կրթության, մշակույթի և սպորտի, Ֆինանսական, Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունների, Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետերի ու աշխատակիցների հետ։
Մարզպետին են ներկայացվել կատարված աշխատանքների ծավալները, ընդհանուր ցուցանիշներ, հանձնարարականների կատարման վիճակագրությունը, տարվա ամփոփման կանխատեսումներ, համեմատական վերլուծություններ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոսվել աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմների, առաջիկա ծրագրերի, քաղաքացիների հետ շփման մասին, քննարկվել ոլորտների խնդրահարույց հարցերը, առանձնահատուկ ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, հնչել առաջարկներ։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանումներին՝ կատարած աշխատանքի ու մարզպետի աշխատակազմի այս տարվա բնականոն գործունեությունն ապահովելու համար, գալիք 2025-ում արդյունավետ ու խաղաղ աշխատանքային տարի մաղթել։
Հաշվետվությունների ներկայացման հանդիպումները կշարունակվեն հաջորդ շաբաթ։