Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

14.01.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է կազմակերպությունների կողմից համատեղ իրականացվող «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) նոր ծրագիրը։
Եռամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է տնտեսական զարգացման նպատակով աջակցություն՝ մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, որն ուղղված կլինի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի բնակչության կարողությունների ընդլայնմանը։
Մարզպետը հյուրերի հետ քննարկեց ծրագրի նպատակները, բաղադրիչները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև իր նկատառումները ներկայացրեց շահառուներին ընտրելու չափորոշիչների վերաբերյալ։
Խոսելով նախորդ տարում կատարված աշխատանքների մասին՝ Ռոբերտ Ղուկասյանը նաև շնորհակալություն հայտնեց կազմակեպություններին՝ մինչ այժմ մարզում իրականացված ծրագրերի համար ու վերահաստատեց արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում։
Այն ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 17:00:32