Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2025

 Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ։
Բանակի օրը մեր տարբեր սերունդների զինվորների սխրանքների խորհրդանիշն է, պետականության պահպանման ամենակենսական գործոնը․ Հայոց բանակն է մեր հայրենիքում խաղաղության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հուսալի երաշխավորը։
Հունվարի 28-ը օր է, երբ հիշում և շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր կերտել են մեր բանակն ու զարգացրել այն, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են հայրենի հողը, հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր պատվով են կատարել պարտքը հայրենիքի հանդեպ ու մարտական ուղի անցել արժանապատվությամբ։
Այս օրը բոլոր նրանց տոնն է նաև, ովքեր մեր անհանգիստ ժամանակներում սրտի կանչով ընտրում են հայրենիքին ծառայելու վեհ մասնագիտությունը, ովքեր պատրաստ են տեր կանգնել մեր սահմանների անսասանության պաշտպանությանը:
Սիրելի՛ զինվորներ ու սպաներ, ՀՀ զինված ուժերի կազմավորման ու կայացման գործում ներդրում ունեցող վետերաննե՛ր, ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ձեռքբերումներ եմ մաղթում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Հավե՛րժ փառք ու խոնարհում՝ ձեր շարքերում հանուն հայրենիքի անմահացած հայորդիներին։
Ցանկանում եմ ամուր ոգի, բարձր պատրաստականություն, վճռական գործելու ունակություն՝ ձեր առջև դրված բարդ և պատասխանատու խնդիրները լուծելու համար։
Շնորհակալությո՛ւն ծառայության, պարտքին հավատարմության և հայրենիքը ցանկացած իրավիճակում պաշտպանելու կամքի համար։
Թո՛ղ ձեր գլխավերևում միշտ խաղաղ երկինք լինի, և անհոգ լինեն ընտանիքում ձեզ սպասողները։
Այս պահին մարտական ​​հերթապահություն իրականացնողներին մաղթում եմ խաղաղ ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին՝ համբերություն և ուժ։
Թո՛ղ որ մեզանից յուրաքանչյուրի վճռականությունը՝ պաշտպանելու հայրենիքը, շարունակի երաշխավորել մեր սիրելի Հայաստանի ազատությունը, անկախությունը և բարգավաճումը:
Փա՛ռք Հայոց բանակին ու մեր զինվորներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:23:42