Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
29.01.2025

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Օլգա Վայգելին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է GIZ-ի կողմից իրականացվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ՀՀ չորս մարզ, այդ թվում՝ Սյունիքը։
Ծրագիրն ուղղված է էներգաարդյունավետ և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությանը ու այդ համատեքստում կունենա համայնքային տեղական զարգացման բաղադրիչ, կնախատեսի աջակցություն փոքր բիզնեսին։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել ծրագրի համար և դրա իրականացման ընթացքում համագործակցության պատրաստակամություն հայտնել։