Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքը երկրորդ պատվավոր տեղում է

28.02.2025

 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՈՒՄ․ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ՏԵՂԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԱԾՆԵՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ․

Սյունիքը երկրորդ պատվավոր տեղում է
——————————————————————————
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը:
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը ձևավորվում է հետևյալ 5 բաղադրիչներից․
• մարզական ենթակառուցվածքներ,
• մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին,
• դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում,
• կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն,
•մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։
2024 թվականի ամփոփման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը:
———————————————————————————
Սպորտի ոլորտում կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներն ու մրցաշարերը ներառում են տվյալ օրացուցային տարում կազմակերպված Վարչապետի գավաթ մրցաշարերը (սիրողական սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի (դպրոցականների մասնակցության մասով) սիրողական մրցաշարեր), ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան: Նշված մրցաշարերին մասնակցությունը հաշվարկվում է տվյալ մարզից կամ Երևան քաղաքից մասնակցող դպրոցների և աշակերտների համամասնությամբ՝ հաշվի առնելով դպրոցների ընդհանուր թվի նկատմամբ, այնպես էլ մրցաշարերին տվյալ մարզից կամ Երևան քաղաքից մասնակցող դպրոցների և դպրոցակ երեխաների համամասնությամբ։
Դպրոցահասակ երեխաների ներգրավվածությունը մարզադպրոցներում հաշվարկվում է տվյալ մարզից կամ Երևան քաղաքից (անկախ կազմակերպաիրավական ձևից) մարզադպրոցում սովորող սաների համամասնությամբ։
Տվյալ մարզից կամ Երևան քաղաքից կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնությունը հաշվարկվում է տվյալ մարզի կամ Երևան քաղաքի ֆիզկուլտուրայի ուսուցիչների ընդհանուր թվի նկատմամբ` տոկոսային հարաբերությամբ` հաշվարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա: Տվյալ մարզից կամ Երևան քաղաքից կամավոր ատեստավորված մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների համամասնությունը հաշվարկվում է նույն սկզբունքով։
Ըստ վերոնշյալ չափորոշիչների կազմվում է ամփոփ տեղեկատվություն, որը ներառում է՝
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում գործող մարզակառույցների թիվը (անկախ կազմակերպաիրավական ձևից), մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների ընդհանուր թիվը, կամավոր ատեստավորման նվազագույն շեմը հաղթահարած մարզիչ-մանկավարժների թիվը, մարզադպրոց հաճախող երեխաների թիվը,
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում գործող հանրակրթական դպրոցների թիվը (անկախ կազմակերպաիրավական ձևից), «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչների ընդհանուր թիվը, կամավոր ատեստավորման նվազագույն շեմը հաղթահարած «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչների թիվը, հանրակրթական դպրոցների աշակերտների թիվն՝ ըստ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների:
Սանդղակի մարզական ենթակառուցվածքների բաղադրիչը ամփոփվում է առանձին, որի հիման վրա առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական ենթակառուցվածքներով հագեցվածությունը: Մյուս բաղադրիչները ամփոփվում են և դրանց միջինացված արդյունքով առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը։
—————————————————————————
Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ստանում են համապատասխանաբար 8 մլն ՀՀ դրամ, 5 մլն ՀՀ դրամ և 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք: Մարզագույքի ցանկը և ստացող կազմակերպությունը ներկայացվում է սանդղակում առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզերի կամ Երևան քաղաքի կողմից:
ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանշավորումը բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-05 16:45:46