Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվում է «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» համայնքային փուլը
03.03.2025
2025 թվականի փետրվարի 10-ից մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։ Նպատակներն են՝
1) դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացումը,
2) տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերումը՝ հետագայում
Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով,
3) դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը,
4) ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորումը:
Սյունիքի մարզի դպրոցներից խաղերին հայտագրվել են 5-6-րդ դասարանների (առաջին տարիքային խումբ) 66 թիմ՝ ձևավորված 75 դպրոցներից և 7-9 դասարանների (երկրորդ տարիքային խումբ) 73 թիմ՝ ձևավորված 80 դպրոցներից։
Համայնքային փուլի մրցումները հիմնականում ավատվել են։ Արձանագրվել են հետևյալ արդյունքները․
Կապան համայնք՝
Առաջին տարիքային խումբ
1-ին տեղ –Կապանի թիվ 13 հ/դ
2-րդ տեղ-- Կապանի թիվ 5 հ/դ
3-րդ տեղ-- Կապանի թիվ 7 հ/դ
Երկրորդ տարիքային խումբ
1-ին տեղ –Կապանի թիվ 7 հ/դ
2-րդ տեղ-- Կապանի թիվ 3 մ/դ
3-րդ տեղ-- Կապանի թիվ 6 հ/դ
Գորիս, Տեղ, Տաթև համայնքների դպրոցներ
Առաջին տարիքային խումբ
1-ին տեղ--Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հ/դ
2-րդ տեղ--Քարահունջի մ/դ
3-րդ տեղ--Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հ/դ
Երկրորդ տարիքային խումբ
1-ին տեղ-- Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հ/դ
2-րդ տեղ-- Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հ/դ
3-րդ տեղ—Հալիձորի մ/դ
Մեղրի համայնք
Առաջին տարիքային խումբ
1-ին տեղ—Մեղրիի թիվ 1մ/դ
2-րդ տեղ –Ագարակի մ/դ
3-րդ տեղ-- Մեղրիի թիվ 2 մ/դ
Երկրորդ տարիքային խումբ
1-ին տեղ-- Մեղրիի թիվ 1մ/դ
2-րդ տեղ-- Մեղրիի թիվ 2 մ/դ
3-րդ տեղ-- Ագարակի մ/դ
Քաջարան համանք
Առաջին տարիքային խումբ
1-ին տեղ—Քաջարանի թիվ2 մ/դ
2-րդ տեղ—Լեռնաձորի հ/դ
3-րդ տեղ-- Քաջարանի թիվ1 մ/դ
Երկրորդ տարիքային խումբ
1-ին տեղ-- Քաջարանի թիվ2 մ/դ
2-րդ տեղ-- Քաջարանի թիվ1 մ/դ
3-րդ տեղ-- Լեռնաձորի հ/դ
Սիսիան հանայնքում համայնքայի փուլի խաղերը դեռևս շարունակվում են ։