Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՖՐԱՆԿՈՖՈՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՑՎԵՑ

03.03.2025

 Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հայկ Կարախանյանն այսօր մասնակցել են Կապանում Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնի բացման արարողությանը․ այն հիմնվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ Դավիթ Բեկ թաղամասի ակումբ-գրադարանում, որը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության 60 տոկոս համաֆինանսավորմամբ, կահավորվել՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են Կապանի ու նրա քույր քաղաք Սենթ Էթիենի համայնքապետերը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ ու ավագանու անդամներ, «ԶՊՄԿ» ներկայացուցիչներ։
Ձագեձորի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Զեյնալյանի ղեկավարությամբ, ֆրանսերեն խոսք ու երգով ողջունեցին ներկաներին․ այս կրթօջախում արդեն չորրորդ տարին է՝ ֆրանսերենը դասավանդվում է որպես երրորդ օտար լեզու։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև փոխգործակցության արդյունքում Սյունիքի բոլոր համայնքները համագործակցության պայմանագրեր են կնքել ու քույրացման հարաբերություններ սկսել ՕՌԱ ռեգիոնի քաղաքների հետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 11:12:33