Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.03.2025

Սիրելի՛ կանայք, մայրեր, դուստրեր ու քույրեր
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ:
Այս գարնանային տոնը ևս մեկ հրաշալի առիթ է ձեզ երախտագիտության և հիացմունքի անկեղծ խոսքեր հղելու համար, քանի որ դուք կյանքը լցնում եք իմաստով, գեղեցիկով, հույսով և ներդաշնակությամբ:
Թո՛ղ ձեր կյանքն ուղեկցվի առավել շատ երջանկությամբ և ուրախությամբ, ծաղիկներով, ժպիտով և ուշադրությամբ:
Տոնական այս օրը նաև անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի կանանց այն ամենի համար, ինչ արել եք և շարունակում եք անել մեր մարզի համար, քանի որ ձեր ներդրումն ու հոգատար ձեռքն ամենուր է՝ բոլոր բնագավառներում. շնորհակալությո՛ւն՝ ձեռքբերումների, մայրենի հողին նվիրվածության համար։
Ձեր սերը, ջերմությունը, իմաստնությունը, մտահոգություններն ու խոհեմությունը, մասնագիտական նվաճումներն օգնում են բոլորիս, ոգեշնչում հասնելու նոր հաջողությունների, ձեռնարկելու համարձակ գործողություններ, և դուք ձեր ամենօրյա ներդրումն ունեք մեր ընդհանուր ներկայի ու ապագայի մեջ:
Եվ թո՛ղ ոչ միայն այսօր, այլև տարվա յուրաքանչյուր օր ձեր սիրելիները հնարավորինս շատ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերեն ձեր հանդեպ։
Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, առողջություն, բարեկեցություն, լավատեսություն, պայծառ իրադարձություններ, նվիրական ցանկությունների իրականացում, ընտանեկան ջերմություն ու մասնագիտական ձեռքբերումներ։