Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

13.03.2025

 Սյունեցի 74 աշակերտ հաղթող է ճանաչվել դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլում․ Կապան, Քաջարան և Մեղրի համայնքների դպրոցներից 35 աշակերտ այսօր Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնած միջոցառման ժամանակ ստացել է վաստակած դիպլոմներն ու գովասանագրերը:

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորեց աշակերտներին և շեշտեց, որ իր դպրոցական տարիներին նման միջոցառումներ չէին արվում ու ինքն էլ՝ որպես նախկին օլիմպիական աշակերտ, այժմ բոլորի պես հուզվում է:
Փոխմարզպետը նշեց նաև՝ շատ կարևոր է, որ այսօրվա աշակերտը հստակ գիտի, թե ինչպիսի դեր ունի լավ սովորելը թե՛ իր անձնական կյանքի որակի բարձրացման, և թե՛ պետության զարգացման գործում:
Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, նշված երեք համայնքների դպրոցների տնօրեններ:
Տիկին Գանդալյանը՝ որպես միջոցառման նախաձեռնող, շեշտեց, որ հպարտանում է օլիմպիական աշակերտներով, և, որ այդ հաղթանակն արդեն պատկանում է ոչ միայն աշակերտներին ու դպրոցներին անհատապես, այլև՝ ողջ մարզին:
Հաղթող աշակերտներին դիպլոմների հետ բաժանվել էին նաև հետաքրքիր հարցեր, որոնց տրված յուրաքանչյուր պատասխան կրկին հպարտության զգացում էր առաջացնում ու ցույց տալիս, թե որքան խելացի, գիտակից և պատրաստված են նրանք:
Մարզի մյուս դպրոցների հաղթող աշակերտներն իրենց դիպլոմները կստանան առաջիկայում՝ Վաղատինի դպրոցում կայանալիք հանդիպմանը:
——————————————————————————
2024-2025 ուստարում առարկայական օլիմպիադայի համար հայտագրվել էր 6924 սովորող: Փաստացի մասնակցել է 5680, մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացել՝ 532 աշակերտ, իսկ նրանցից փաստացի մասնակցել է 431-ը:
5-6-րդ դասարանների 16 աշակերտ այսօր խրախուսվեց մաթեմատիկա առարկայի և մայրենիի ընթերցանության օլիմպիադաներին մասնակցելու համար:
------------------------------------------------------------
Մարզի առաջատար դպրոցներն ըստ մարզային փուլում մրցանականեր ստացած աշակերտների թվի․
Հիմնական դպրոցներ՝
Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց
Կապանի թիվ 5 հիմնական դպրոց
Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց
Կապանի թիվ 1 հիմնական դպրոց։
Միջնակարգ դպրոցներից՝
Դարբասի միջնակարգ դպրոց
Գորայքի միջնակարգ դպրոց
Արծվանիկի միջնակարգ դպրոց
Դավիթ Բեկի միջնակարգ դպրոց։
Ավագ դպրոցներից՝
Կապանի թիվ 2 ավագ դպրոց
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
Գորիսի թիվ 1 ավագ դպրոց
Սիսիանի ավագ դպրոց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 10:28:32