Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՍԻՍԻԱՆՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ

18.03.2025

 Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած՝ Սիսիան համայնքի 20 աշակերտներն այսօր ստացել են իրենց դիպլոմներն ու գովասանագրերը։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից դրանք հանձնել է մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը՝ բոլորին հյուրընկալելով Վաղատինի նորակառույց դպրոցում։
Միջոցառման մասնակիցները նաև միասին խորհրդանշական եղևնի են տնկել օլիմպիականների անունով, շրջել դպրոցում ու ծանոթացել նրա հարմարավետ, ժամանակակից պայմաններին, զրուցել ու մտքեր փոխանակել կրթօջախի ընթերցասրահում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-28 12:42:57