Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ
20.03.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Սուրեն Քեսեջյանն այսօր Կապանի երկրագիտական թանգարանում մասնակցել են Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը։
Թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը ներկաներին պատմել է ցուցադրությանը նախորդած աշխատանքների մասին ու հակիրճ ներկայացրել Կապանում թատրոնի հիմնադրման պատմությունը, նրա անցած ուղին։
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն իր խոսքում կարևորել է մարզային ենթակայության երկու մշակութային կառույցների արդյունավետ համագործակցությունը, որի հերթական դրսևորումն է ցուցադրությունը։
Նա նշել է, որ այսպիսով՝ թատրոնը, նաև թանգարանի աշխատանքի շնորհիվ, ոչ միայն մշակութային երևույթ է, այլև Կապանի պատմության անբաժանելի մասը։
Ներկաներին ողջունել է նաև Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։
Այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու ցուցադրության մեջ ներկայացված մոտ 300 թանգարանային առարկաներին, որոնցում տեղ են գտել կապանյան թատերական կյանքին առնչվող բացառիկ նմուշներ՝ փաստաթղթեր, լուսանկարներ, բեմական հագուստներ և անձնական իրեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել։
Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի մեկը։