Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ ԳՈՐԻՍԵՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ

21.03.2025

 Մարտի 20-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում Սյունիքի մարզպետի աշխատակազմի կազմակերպած միջոցառման ընթացքում իրենց դիպլոմներն են ստացել դպրոցականների առարկայական օիմպիադայի մարզային փուլի մրցանակակիր աշակերտները։

Դրանք մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից Գորիս, Տեղ ու Տաթև համայնքների 30 աշակերտներին հանձնել է մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Միջոցառմանը ներկա էին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ։
Աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Գորիսի պատկերասրահում ցուցադրված գեղանկարներին, ինչպես նաև Գորիսի պետհամալսարանի ուսանողների ստեղծագործությունների նոր բացված ցուցադրությանը՝ քննարկելով աշխատանքները հեղինակների հետ։
Դպրոցականները նաև վայելել են իրենց հասակակիցների երաժշտական կատարումները, մասնակցել ինտելեկտուալ հարց ու պատասխանի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:37:22