Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2025

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում նախատեսվում է հանդիպում Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ձեռներեցների, նախաձեռնող խմբերի և անհատների հետ։
Հանդիպման նպատակն է՝
- լսել ոլորտի ներկայացուցիչների առաջարկներն ու դիտարկումները,
- քննարկել առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները,
- համատեղ ձևավորել մարզում և հատկապես վերոնշյալ համայնքներում զբոսաշրջության զարգացման նոր ուղիներ։
Հանդիպումը տեղի կունենա Սյունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝
ք. Կապան, Գարեգին Նժդեհի 1):
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝
զանգահարելով 033 65 94 49 հեռախոսահամարով։
Գրանցման վերջնաժամկետը՝ ս․թ․ ապրիլի 13։
Հանդիպմանը կարող են մասնակցել զբոսաշրջության ոլորտում գործող ձեռներեցներ, ինչպես նաև այն անձինք, որոնք հետաքրքրված են ոլորտի զարգացմամբ։ Գրանցված մասնակիցները նախապես կտեղեկացվեն հանդիպման օրվա ու ժամի մասին։