Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

14.04.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը դիտարկել են միջազգային ու այլ գործընկերների հետ մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։

Նրանք այցելել են Տեղ համայնքի Արավուս գյուղ, որտեղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով կառուցվել է մոդուլային բուժակ-մանկաբարձական կետ, համալրվել գույքով։
Տեղ համայնքի Քարաշեն գյուղի բուժակ-մանկաբարձական կետը վերջերս նորոգվել է «Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի» ուժերով։
Նարե Ղազարյանն ու Նվարդ Հարությունյանը եղել են նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում ու դիտարկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ այստեղ հիմնված ինտենսիվ այգին։ Նույն կազմակերպության աջակցությամբ կրթօջախում նաև արևային էներգիայի վահանակներ են տեղադրվել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44