Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
15.04.2025

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման էր հրավիրել Կապան, Մեղրի և Քաջարան համայնքներում զբոսաշրջության ոլորտով հետաքրքրվող անհատներին ու կազմակերպություններին, և երեկ կայացավ առաջին քննարկումը՝ հրավերին արձագանքած անձանց հետ։
Հանդիպման նպատակն էր մարզի զարգացման ռազմավարության համատեքստում վեր հանել տվյալ համայնքներում ոլորտի պասիվության, առկա ներուժի չիրացման պատճառները, մատնանշել այն «թեժ կետերը», որոնք կարող են գրավիչ լինել տեղացի ու օտար զբոսաշրջիկների համար, քննարկել դեպի զարգացում և ակտիվացում տանող քայլերը ու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցված աշխատանքով փորձել լուծել դրանք։
Ներկաները խոսեցին մինչ այս ծավալած իրենց գործունեության ու առաջիկա մտադրությունների, ծրագրերի, գաղափարների մասին, հանդես եկան առաջարկներով։
Հանդիպումները կլինեն պարբերական, ու այս հարթակը կծառայի խնդիրների լուծման տեսանելի ուղիներ գտնելու, ոլորտը զարգացնելու համար։
Նման հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս համայնքների ներկայացուցիչների հետ։