Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՂԲԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16.04.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը Գորիսում հանդիպել են Լեհաստանի Պիլա քաղաքի բնապահպանական, կրթական «Մեծ ֆոնդ» հասարակական կազմակերպության պատվիրակությանը, որը 4-րդ տարին է՝ համագործակցում է «Մաքուր Գորիս» կազմակերպության հետ՝ աջակցելով բնապահպանական ու աղբի կառավարման բնագավառում ծրագրերին։
Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև Գորիս քաղաքի աղբի կառավարման ու վերամշակման ռազմավարությունը, որը մշակել է լեհական կազմակերպությունը։
Հանդիպմանը դիտարկվել են մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության հնարավորությունները՝ նշված ուղղություններով արդեն մարզային մակարդակում ծրագրեր իրականացելու նպատակով։