Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ «ԱՆԴ» ՍՊԸ
16.04.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Սիսիան համայնքի Իշխանասար գյուղում գործող «ԱՆԴ» ՍՊԸ, ծանոթացել այստեղ հիմնված ինտենսիվ այգիներին, կազմակերպության գործունեությանն ու արտադրանքին։
«ԱՆԴ»-ն իր գործունեության ընդլայնման համար օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից, միջազգային գործընկերների օժանդակությունից։
Այցի ընթացքում քննարկվեցին կազմակերպությանը հարակից ենթակառուցվածքների բարեկարգման հարցեր ևս։