Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԲԱՑՎԵՑԻՆ

17.04.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր Մեղրի համայնքի Լիճք և Տաշտուն գյուղերում մասնակցել են տարեցների ցերեկային կենտրոնների բացման արարողություններին։
Ցերեկային ժամանցի կազմակերպման այս կենտրոնները նպատակ ունեն բարելավել Մեղրի համայնքի տարեցների կյանքի որակը՝ ապահովելով նրանց սոցիալական ներգրավվածությունը և ակտիվությունը:
Ծրագիրն իրականացնում է «Համայնքային զարգացման ուղի» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ «Հայկական Կարիտասի», «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի հետ համատեղ ու Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 15:51:38