Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՇՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
18.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է Սիսիանում կայացած հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր ՀՀ-ում ապրիլի 16-ին նշվող Ոստիկանության օրվան։
Ներկա էին ՀՀ ՆԳ նախարարության պաշտոնյաներ, Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Ոստիկանության քրեական ու համայնքային գլխավոր վարչությունների մարզային կառույցների ծառայողներ, Պարեկային ծառայության, մարզպետի աշխատակազմի, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է մարզի ոստիկաններին մասնագիտական տոնի կապակցությամբ ու անփորձանք ծառայություն մաղթել՝ կարևորելով նրանց դերը մեր երկրում օրինապահության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգուկանոնի պահպանման գործում։
Մարզպետը նաև շնորհակալագրեր ու անվանական նվերներ է հանձնել իրենց ծառայությամբ աչքի ընկած՝ ՆԳՆ պարեկային ծառայության Սյունիքի մարզային գումարտակի, ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության, ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու բաժինների 12 աշխատակցի։