Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» ծրագրի շրջանակում տրվեց հերթական ենթածրագրերի մեկնարկը

18.04.2025

 Ապրիլի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի մասնակցությամբ «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի համայնքային և մասնավոր բաղադրիչների շրջանակում ստորագրվեցին երկու պայմանագրեր։

Առաջին պայմանագիրը կնքվեց Մեղրի համայնքի, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և ընտրված կապալառու ընկերության միջև՝ Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում խմելու ջրի արտաքին ջրամատակարարման համակարգի գլխամասային հանգույցի կառուցման համար։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 40.6 միլիոն ՀՀ դրամ (մոտ 96 հազար եվրո)։ Աշխատանքներն ընդգրկում են ջրընդունիչ հանգույցի, քլորացման կայանի, ինչպես նաև երկու 50 խ/մ տարողությամբ օրական կարգավորիչ ջրամբարների (ՕԿՋ) և փականային հանգույցի կառուցում՝ ինքնահոս մեթոդով։
Միաժամանակ, R2D Syunik ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակում ստորագրվեց պայմանագիր «WINNET Գորիս» զարգացման հիմնադրամի հետ՝ որպես ծրագրի երկրորդ ռազմավարական գործընկեր։ WINNET-ը կիրականացնի «Կանայք բիզնեսում․ տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագիրը, որը նպատակ ունի խթանել Սյունիքի կանանց, երիտասարդների և բռնի տեղահանված անձանց տնտեսական ներգրավվածությունը։ Ծրագիրը կնպաստի կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, 40 ՄՓՄՁ-ների մենթորության և տեխնիկական խորհրդատվության տրամադրմանը, դրամաշնորհների միջոցով ձեռնարկությունների զարգացմանըը՝ նպատակ ունենալով ստեղծել 50 նոր աշխատատեղ և բարձրացնել շահառու բիզնեսների եկամուտը և մրցունակունակություն, ինչպես նաև աջակցել կանանց կողմից ղեկավարվող առնվազն 25 սկսնակ բիզնեսի ստեղծմանը։
R2D Syunik ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 15:51:38