Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՎԱՆԻՁՈՐՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ

25.04.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ այսօր մասնակցել է «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղի բացման արարողությանը։
Այն հիմնանորոգվել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր արժեքը 34 մլն 490 հազ դրամ է, որի մեջ պետության համաներդրման չափը՝ 22 մլն 418 հազ դրամ։
Մանկապարտեզը նախատեսված է 25 երեխայի համար, իսկ այս պահին 12 սան ունի։ Նախադպրոցական ուսումնական հաստատության գործարկմամբ գյուղում 4 աշխատատեղ է բացվել։
Շվանիձորում մանկապարտեզ գործել էր մինչև 2000թ․։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-28 12:42:57