Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր
29.04.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ապրիլի 28-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու մարզի համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարարին է ներկայացվել մարզի համայնքային բյուջեների կատարողականն ու, մասնավորապես, սեփական եկամուտների հավաքման պատկերը, քննարկվել են դրա ցուցանիշները։
Առավել ծավալուն անդրադարձ է եղել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։
ՀՀ ՏԿԵ նախարարը ներկայացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնք կառավարության համար այսուհետ ուղենշային են լինելու՝ համայնքների ներկայացրած սուբվենցիոն հայտերը քննարկելիս։
Համայնքի ղեկավարները նախարարին են դիմել համայնքային խնդիրներին, սուբվենցիոն ծրագրերին, բնապահպանական վճարներից կատարվող մասհանումներին վերաբերող ու այլ հարցերով և առաջարկներով։
Դավիթ Խութադյանը նշել է, որ նախարարությունն ամեն հարցում համայնքների կողքին է՝ առկա հարցերը միասին քննարկելու, լուծումներ գտնելու, մասնագիտական խորհրդատվության ու այլ աշխատանքների ընթացքում, քանի որ միասնական նպատակը մեկն է՝ քաղաքացիների կյանքի որակի բարելավումը։