Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.05.2025
Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Այս տոնի հիմքում հարգանքն է աշխատող մարդու նկատմամբ և պատեհ առիթ է, որ անկեղծ շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն և բարձր մասնագիտական մակարդակով աշխատում են մեր մարզի բարօրության համար՝ տարբեր ոլորտներում։
Անկախ աշխատանքի բնագավառից, բոլորիդ մասնագիտական նվիրումի, հաջողությունների և նվաճումների միջոցով է կառուցվում մեր հայրենիքը, զարգանում նրա տնտեսական, մշակութային, անվտանգային, գիտական ներուժը։
Շատ կարևոր է պահպանել բազմաթիվ սերունդների կողմից ձևավորված բարի ավանդույթները և մեր հաջորդ սերունդների մեջ սերմանել ամեն աշխատանքի հանդեպ հարգանքը, պարտականության և պատասխանատվության զգացումը, քանզի մեր պետության ներկան և ապագան կախված է յուրաքանչյուր աշխատող մարդուց։
Թո՛ղ բոլորիս աշխատանքային նվաճումները դառնան կարևոր ներդրում մեր մարզի, երկրի զարգացման գործում, և մաղթում եմ, որ այս տոնը դրական տրամադրություն հաղորդի ձեզ մասնագիտական պարտականություններում։
Խաղաղ ու ստեղծարար միջավայր, նորանոր հաջողություններ բոլորիդ` ձեր աշխատանքում և բոլոր բարի գործերում։