Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ
02.05.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցների հետ մայիսի 2-ին դիտարկել են երկկողմ համագործակցությամբ կյանքի կոչված ծրագրերից հետևյալները։
Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում հիմնվել է 800 քմ ինտենսիվ հատապտղային այգի։ Կրթօջախին տրամադրվել են նաև այգեգործական տեխնիկա ու գործիքներ, չիր պատրաստելու սարք, այստեղ տեղադրվել է 45 կվտ հզորությամբ արևային կայան։
Գորիսի Ներքին Խնձորեսկ բնակավայրում, նաև համայնքի ներդրմամբ, տեղադրվել է համայնքային ագրովոլտային կայան՝ 20 կվտ հզորությամբ, հիմնվել են անհատական հատապտղային ինտենսիվ այգիներ, օժանդակություն է ցուցաբերվել ոռոգման համակարգի արդիականացմանը։