Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

02.05.2025

Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Տաթևի համայնքապետարանում, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, մարզպետի աշխատակազմի Ֆինանսական վարչության պետ Մարինե Աբգարյանը, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամները։
Ամփոփվել են Տաթևում համայնքային բյուջեի կատարման, հատկապես սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները։
Քննարկվել են բյուջեի կատարողականի ապահովման ընթացքի, առկա հավաքման պատկերի հետ կապված խնդիրները, մասնագիտական խորհդատվություն է տրվել ավելի արդյունավետ աշխատանքի համար։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները համայնքապետարանի աշխատակիցների հետ հանդիպման արդյունքում առաջարկել են առկա խնդիրների լուծման տարբերակներ, տեղական հարկերի հավաքման առավել իրատեսական գործիքակազմ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:23:42