Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 9 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ
06.05.2025
Այսօր Կապանում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մարզային փուլը, որը կազմակերպել էր ու անցկացրեց Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Դրան մարզի բոլոր համայնքներից մասնակցում էր 48 դպրոցի 336 աշակերտ․ դպրոցական յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվել էր 5 տղա, 2 աղջիկ։
Մրցման խճուղին Կապանի Շինարարների փողոցից ձգվեց մինչև Գարեգին Նժդեհի հուշահամալիր։
Ինչպես վերջին մի քանի տարում, այսօր էլ պատվավոր
1-ին առաջին տեղը նվաճեց Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը։
2-րդ տեղում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմն էր,
3-րդ հորիզանականում՝ Ախլաթյանի միջնակարգ դպրոցի թիմը։
Խճուղավազքի մրցաշարի մարզային փուլի մրցանակային 3 տեղեր գրաված թիմերը ստացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր, որոնք հանձնեց մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Մրցաշարի եզրափակիչ՝ հանրապետական փուլը կկայանա Դիլիջանում մայիսի 17-18-ը․ այստեղ Սյունիքը կներկայացնի այսօրվա հաղթող՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոցի հավաքական թիմը։
——————————————————————————
Ի դեպ, այս դպրոցի թիմը նախորդ երեք տարիներին հանրապետությունում եղել է անհաղթելի, երեք անգամ անընդմեջ Հայաստանի թիմերի մեջ զբաղեցրել է առաջին տեղը՝ նվաճելով ոսկին ու առաջին տեղի համար նախատեսված դրամական պարգևները։