Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՈՒԲՎԵՑՆԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ-Ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԲԱՑԻ ԴՌՆԵՐԸ
06.05.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մայիսի 6-ին այցելել է Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն և դիտարկել ՀՀ կառավարություն-համայնք համաներդմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք մոտենում են ավարտին։
ՆՈՒՀ-ը նախատեսված է 140 երեխայի համար և գալիք սեպտեմբերին արդեն նոր պայմաններով կբացի իր դռները սաների առջև։
Ծրագրի ընդհանուր արժեքը 461 մլն 146 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 373 մլն 658 հազար դրամ։
ՀՀ պետական բյուջեից ևս 28 մլն 98 հազար դրամ ուղղվել է Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ի համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակին։