Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ԴԱՐԲԱՍ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ

07.05.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը մայիսի 5-ին մասնակցել են Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում կազմակերպված տոնակատարությանը։

2010 թվականի մայիսի 5-ին գյուղում օծվել ու բացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, և այդ օրը նշվում է որպես Դարբասի օր։
Միջոցառմանը ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր։
Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղկադրում են կատարել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած դարբասցիների խաչքարին, Սուրբ Ստեփանոս եկեղեցում կատարվել է օրհնության և աղոթքի կարգ։
Իսկ եկեղեցու բակում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ գյուղի մշակույթի տան ուժերով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:23:42