Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՐՋԱՅՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
07.05.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը վերջին օրերին այցեր է կատարել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված դպրոցներ։
Դպրոցների աշխատակազմերի և աշակերտների հետ քննարկվել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները։
——————————————————————
Մարզպետի տեղակալը, մասնավորապես, եղել է Ձագիկավանի միջնակարգ և Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոցներում․ ծրագրում ընդգրկված է Ձագիկավանի դպրոցը։
Նա այցելել է նաև Շինուհայրի միջնակարգ դպրոց․ գյուղում նախատեսվում է ունենալ 432 աշակերտի համար նախատեսված նորակառույց ուսումնական հաստատության շենք։
Իսկ այսօր Հայկ Հարությունյանը շրջայց է կատարել Գեղիի միջնակարգ դպրոցում, որի շենքում այս պահին տեղակայված է նաև Քաջարանի թիվ հինգ միջնակարգ դպրոցը։
Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրում՝ Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տարածքում, կառուցվում է 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի նոր շենք։