Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՍՅՈՒՆԻՔԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ
08.05.2025

Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 5-6-ը անցկացվեց ազատ ըմբշամարտի Սյունիքի մարզի բաց առաջնություն։
Մասնակցում էին 6-18 տարեկան մարզիկներ տարբեր քաշային կարգերում՝ Սյունիքի մարզից ու Աբովյան քաղաքից։
Մրցաշարի հաղթողները առաջիկայում կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։
Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաներն առաջնությունում 6 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե մեդալ են նվաճել։