Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ՝ ԱՐԱՎՈՒՍՈՒՄ

09.05.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը Տեղ համայնքի Արավուս գյուղում մայիսի 8-ին մասնակցել են մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությանը։

Այն կառուցվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ունեցած հուշագրի շրջանակներում և համայնքի հետ համագործակցությամբ․ կառուցվել, կահավորվել, սարքավորումներով հագեցվել է կոմիտեի միջոցներով։
Արարողությանը ներկա էին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավարն ու անդամները, Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի աշխատակիցները, գյուղի բնակիչներ։
Այստեղ սահմանամերձ գյուղի բնակիչները նոր պայմաններում առաջնային բժշկական օգնություն կստանան։
Հաջորդ նման մոդուլային բուժակ-մանկաբարձական կետը նախատեսվում է կառուցել Կոռնիձորում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 15:35:13