Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
14.05.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցման ընթացքը։
Նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է 120 երեխայի համար՝ նախկին մանկապարտեզի տարածքում։
Այս պահին կատարվել է նախատեսվող շինաշխատանքների մոտ 40 տոկոսը։
Սուբվենցիոն ծրագրի արժեքը 544 միլիոն դրամ է, որի 80 տոկոսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։
Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ։
—————————————————————
Շինարարության ավարտը նախատեսված է 2025թ․ տարեվերջին՝ նոր ու հարմարավետ ՆՈՒՀ հաճախելու հնարավորություն տալով քաջարանցի փոքրիկներին։