Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 70 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԼՈՒԾՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՍԶՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ
15.05.2025
ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով աշխատանքներ են ընթանում Կապան համայնքի Սզնակ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով։
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է, որի մեջ 140 միլիոնը պետբյուջեից ֆինանսավորման մասնաբաժինն է։
Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների մոտ 90%-ը։
-----------------------------------------------------------
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը երեկ տեղում դիտարկել է մինչ այժմ այս սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները, որի շրջանակներում ընդհանուր առմամբ նախատեսված է․
-ջրավազանի կառուցում Սյունիք բնակավայրում,
-2 պոմպի տեղադրում, որոնցից մեկը նախատեսված է Դիցմայրի բնակավայրի համար,
-ջրատարի կառուցում մինչև Սզնակ բնակավայր,
-50 մ³ ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) կառուցում,
-բաժանման տուփերի կառուցում 5 կետում,
-ջրաչափերի տեղադրոմ 45 բաժանորդի համար,
-40 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում։