Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 3 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՎ ԹԻՎ 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՄԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՄԱՐԶԸ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
16.05.2025
Այսօր կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցեցին Սյունիքի 42 դպրոցների թիմեր (115 աշակերտ)` երկու տարիքային խմբով՝ 7-9-րդ դասարանցիներ և 10-12-րդ դասարանցիներ։
Մրցաշարի անցկացմանը հետևում էր մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
Առաջին տարիքային խմբի դպրոցական թիմում ընդգրկված են մեկ տղա և մեկ աղջիկ, 2-րդ տարիքային խմբում՝ երկու տղա և երկու աղջիկ։
Մասնակիցները Կապան համայնքի տարածքում հեծանիվով հաղթահարեցին 30 կմ տարածություն։
Մրցաշարի արդյունքում մարզային փուլում հաղթողներն են

Առաջին տարիքային խումբ՝ 7-9-րդ դասարան․
1-ին տեղ՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոց,
2-րդ տեղ՝ Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոց,
3-րդ տեղ՝ Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց։
Երկրորդ տարիքային խումբ՝ 10-12-րդ դասարան․
1-ին տեղ՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց,
2-րդ տեղ՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոց,
3-րդ տեղ՝ Լորի միջնակարգ դպրոց։
--------------------------------------------------------
Մրցանակակիրները ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ և պատվոգրեր ստացան, որոնք հանձնեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Երկու տարիքային խմբում առաջին տեղերը գրաված դպրոցական հավաքական թիմերը կմասնակցեն մրցաշարի եզրափակիչ հանրապետական փուլին ու կներկայացնեն Սյունիքի մարզը: