Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ

18.05.2025

 Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ մայիսի 17-ին Կապանի երկրագիտական թանգարանը ևս միացել էր «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ու հանդես եկել բազմաբովանդակ նախաձեռնություններով։ միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը շնորհավորեց ներկաներին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, կարևորեց այն աշխատանքը, որ անում է Կապանի երկրագիտականը, այն առաջընթացը, նորարար մոտեցումներն ու զարգացումը, որ նկատելի են այստեղ վերջին տարիներին։
Հ․ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ մասնագիտական օրվա կապակցությամբ թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանն արժանացել է ԿԳՄՍ նախարարի պատվոգրի։
Սյունիքի մարզպետը, շրջայց կատարելով թանգարանում, զրուցեց վարպետաց դասեր անցկացողների, արհեստական պեղավայրում աշխատող աշակերտների, թանգարանում կամավորություն անող երիտասարդների հետ։
Թանգարանը ներկայացել էր «Հնագիտություն. հնից` նոր» խորագիրը կրող ցուցադրությամբ, որտեղ ներկայացված են մոտ 70 հնագիտական առարկաներ․ դրանք առաջին անգամ վերականգնվել, ամրակայվել և նոր կյանք են ստացել հենց տեղում` թանգարանում բացված լաբորատորիայում։
Վերականգնման և ամրակայման լաբորատորիայի պաշտոնական բացումը ևս տեղի ունեցավ մայիսի 17-ին. այն հիմնվել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ, Զանգեզուրի ՊՄԿ-ի ֆինանսավորմամբ։
Կապանի երկրագիտականում նաև վարպետաց դասեր էին կազմակերպվել այցելուների համար`«Դաշույնի պատրաստում», «Արի պեղենք միասին», «Խեցեգործություն», «Թանգարանն իմ աչքերով», «Դեկորատիվ կիրառական արվեստ. թանգարանային առարկաների կրկնօրինակներ», «Կարպետագործություն», «Ժայռապատկերներ», «Մագաղաթյա թղթերի պատրաստում»:
Օրն ամփոփվեց կիթառի երեկոյով` խարույկի շուրջ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-23 17:22:35