Տպել
«Պատրաստակամ ենք շարունակել ակտիվ համագործակցությունը՝ Սյունիքում բարձր արդյունավետությամբ ծրագրեր իրագործելու համար», - հանդիպման ավարտին ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՄԻՊ-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՆ
19.05.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին․ նրանք համատեղ այցով գտնվում են Սյունիքում։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին հերթական հանդիպման համար ու ողջունել Ֆղանսուազ Ժակոբի առաջին այցը Սյունիք։
Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է մշտական համագործակցությունը ՄԻՊ-ի հետ՝ հանուն Սյունիքի ու նրա բնակիչների իրավունքների։
Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ այս անգամ այցը կազմակերպվել է տիկին Ժակոբի հետ, որը մարդու իրավունքներին ու դրանց հետ կապված խնդիրների լուծմանը նվիրված անհատ է։ Հյուրերը, իրենց այցը ծրագրելիս, կարևորել են հատկապես հանդիպումները սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ։
ՄԱԿ-ի մշտական համակարգողը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հետ այժմ աշխատում են նախանշելու երկրում առաջիկա հինգ տարում ՄԱԿ-ի գործունեության առաջնահերթությունները և ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնց համատեքստում ծրագրեր կմշակեն։
Նա նաև Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկեց մարզային մակարդակում լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները և այն ոլորտները, որոնցում ցանկալի են ներդրումները։
Սյունիքի մարզպետը նշեց, որ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ լավ գործընկերություն է հաստատվել, ու տեսանելի է նրանց կատարածը մարզում։
«Պատրաստակամ ենք շարունակել ակտիվ համագործակցությունը՝ Սյունիքում բարձր արդյունավետությամբ ծրագրեր իրագործելու համար», - հանդիպման ավարտին ասաց Ռոբերտ Ղուկասյանը։