Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ
03.06.2025

Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում զուգահեռ տեղի ունեցավ չորս թեմատիկ քննարկում, որոնց մասնակցում էին երկու կողմերի ոլորտային մասնագետներ, գործադիր, մարզային ու համայնքային իշխանությունների պաշտոնյաներ, փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Դրանց թեմաներն էին․
-Ինչպես ապակենտրոնացված համագործակցությունը կարող է հասցեագրել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների կարիքները։
-Տարածքների տնտեսական զարգացում։
- Երիտասարդություն (կրթություն, մշակույթ, Ֆրանկոֆոնիա, մասնագիտական կրթություն, կամավորություն)։
-Տեղական կառավարում, կանանց դերը կառավարման համակարգում, ֆեմինիստական դիվանագիտություն եվ քաղաքացիական մասնակցություն։